Պետության կողմից տարեցտարի ստեղծվում են լրացուցիչ հարմարություններ գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար: Մթերման ապահովումից, վարկային սուբսիդավորումներից և տարատեսակ ծրագրերից զատ, հարկ է լինում գյուղացուն աջակցել նաև բնության կողմից մատուցած «անակնկալներից» հետո:
Մասնավորապես, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից հետո առաջացել էին զգալի վնասներ:
Այդ վնասները հնարավորինս մեղմելու և հողօգտագործողներին օժանդակելու նպատակով գործադիր մարմինն այսօր որոշում է կայացրել զրոյացնել հողոգտագործողների կողմից 2013 և 2014 թթ. մարզպետարանից վերցրած սերմնացուի դիմաց ձևավորված պարտավորություննները:
Մարինա Ներսեսյան