Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյաը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Մի քանի օր առաջ իմացա, որ ընկերներիցս մեկը, ով վերջին տարիներին ահագին կարևոր և մեծ ծավալի գործ է արել մեր Զինված Ուժերի համար, Հունաստանում ապաստան գտած սիրիացի փախստակններին միրգ և սնունդ է տարել։ Ասում է, որ պապերի պարտքն է վերադարձնում.
- Ի՞նչ իմանաս, հնարավոր է այս մարդկանց մեջ մեր պապերին ապաստան տված սիրիացիներից մեկի ծոռը լինի, - ասում է ընկերս։
Անկեղծ ասած' մինչ երեկ կարծում էի, թե սովորական մարդկային խիղճն է առաջնորդում նրան։ Պարզվեց' մեր անցավորների պարտքն է վերադարձնում։ Ահա այսպես։ Երանի կարողանայինք մեր պապերի սաղ պարտքերը փակենք։ Ունեցվածքն էլ ետ վերցնեինք։