Ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, քանզի Աստված ձեզ կանչեց այդ խաղաղությանը՝ մեկ մարմնի մեջ, որ Քրիստոսի եկեղեցին է: Ուստի շնորհակա՛լ եղեք Աստծուն:


Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն: Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն:


(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 3:15-17)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան