Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Շատերի մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչի է Փարիզի ողբերգությունը աշխարհն ավելի ծանր է տանում: Չէ՞ որ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում շատ ավելի շատ ահաբեկչության զոհեր են լինում: Խնդիրը թերևս նրանում չէ, որ սեփական գլխավոր նկարը Ֆրանսիայի դրոշի գույներով ներկելն ու տարատեսակ հաշթագերով ֆրանսիացիներին ցավակցելը ցուցադրական ակտ է: Իհարկե, դա էլ կա, բայց, համոզված եմ, շատերը իրոք ցավում են կատարվածի համար: Ինչու է Փարիզը ավելի մեծ աղմուկ բարձրացրել քան Բեյրութը, Բաղդադը կամ ասենք Հալեպը: Որովհետև Փարիզում էսպիսի դեպքերը հատուկենտ են ու ոչ սովորական ի տարբերություն Մերձավոր արևելքի երկրների: Ցավոք էդպես է: Կա ևս մի կարևոր հոգեբանական գործոն' մարդիկ ամբողջ աշխարհում բնազդաբար զգացին, որ անվտանգ վայր շատ քիչ է մնացել, և Իսլամական պետությունը կարող է քեզ հասնել նույնիսկ հեռավոր թվացող, հանգիստ Փարիզում կամ բարեկեցիկ այլ քաղաքներում: Մարդիկ զգում են, որ համաշխարհային հեղհեղուկ կայունության պատին ևս մեկ ճեղք առաջացավ: Իսկ դա հոգեբանորեն շատ ծանր է ընկալելը…

 

 

Իհարկե արևմուտքը քաղում է իր քաղաքականության դառը պտուղները. մեղվի բույնը չի կարելի քանդել»: