Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերը ԱԺ-ում ամփոփել են իրենց փառապանց տրիունֆներով լի ճեպընթացը, և պատրաստվում են «Վաթեռլոյին», ինչպիսի՞ն կլինի այն, որ կլինեն «Նապոլեոններ» դրանում կասկած չկա, բայց ահա, ո՞ր ճակատում:


Մի բայց, սակայն, առկա է: Եթե չեմ սխալվում այս եռյակը մի որոշ ժամանակ առաջ քառյակ էր, և հենց այդ քառյակն էր կազմել ու կառավարության սեղանին դրել լեգենդար 12 կետանոց թեզիսը: Ըստ նախնական պայմանավորվածության ուժերը պետք է համատեղ քննարկեին , ու վերջնական հայտարարությամբ հանդես գային: Ու հանկարծ հոկտեմբերի 8-ին եռյակը սեպարատ որոշում է կայացնում ու Դաշնակցությանը հայտնում, որ հանրահավաքների պատճառով 12-ի քննարկումը կարվի հոկտեմբեի 9-ին (բնականաբար, առանց ՀՅԴ-ի): Մեկ բառով ասած եռյակը «քցեց» ՀՅԴ-ին: Փաստորեն, Եռյակի այդ քայլով նշված դրույթները կորցրեցին իրենց օրինականությունը:


Գործը սկսեցին քառյակով, հիմա պտուղները քաղում է եռյակը: ՀՅԴ-ն պնդում է, որ իրենք պետք է առանձին-առանձին ուսունասիրեին կառավարության պատասխանները, սակայն եռյակը անգամ չկարդաց՝ պնդելով, որ այնտեղ չեն տեսնում իրենց հարցերի պատասխանները: Այդ պարագան ևս դրեց մի կողմ:


Կարճ ասաց ոչ իշխանականները իրենց սպառել են՝ անկազմակերպած ու ինքնաբուխ գործունեությամբ:

 

 

Էրիկ Մելիքյան