Ներկայիս ԱԺ-ն ու վաղվա խայտառակությունը Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում, ոչ միայն երեկվա խայտառակությունն էր, այլ նաև հանդիսացավ յուրահատուկ լակմուսը նրա, թե ինչ է կատարվելու ՀՀ-ում ապագայում:
Քառյակի միահամուռ բոյկոտը ստիպեց ՀՀԿ-ին ԱԺ “բերման ենթարկել” նույնիսկ հարբած պատգամավորների' “կողմ” ձաների անհրաժեշտ քանակը մի կերպ ապահովելու համար: Հայտնի է, որ նախատեսվող Սահմանադրական բարեփոխումներով ՀՀԿ-ն նախատեսում է հերթական անգամ վերարտադրվել և իշխանության հիմնական լծակները հանձնել ԱԺ-ին:
Իսկ թե ինչ է ԱԺ-ն, հստակ երևաց երեկ' իր ողջ մերկությամբ: Եթե առայսօր ԱԺ-ն հայտնի էր միայն ուրիշների փոխարեն կոճակ սեղմող ՀՀԿ-ական պատգամավորներով, ապա երեկ այդ բնորոշման ավելացավ ևս մեկը' հարբած պատգամավորներ: Եվ ինչպես բազմիցս ապացուցել է հենց ՀՀԿ-ն, նման միտումը կարող է վարակիչ լինել:
Հիմա պատկերացրեք մեր երկրի վիճակը, եթե այն' Սահմանադական բարեփոխումների արդյունքում պետք է կառավարի նման ԱԺ-ն: Վա’յ այն երկրին, որը կառավարող Ազգային Ժողովը լինելու է հարբած պատգամավորների և մյուսների փոխարեն կոճակ սեղմող պատգամավորների հավաքատեղի: Սա ոչ միայն համազգային խայտառակություն է, այլ իսկական պատուհաս, որը ցանկանում է մեր հանրապետության գլխին բերել ՀՀԿ-ն:
Թերևս հենց երեկվա իրադարձությունն էլ դառնա սթափության կոչ, որպեսզի նույն ՀՀԿ-ն օր առաջ գիտակցի, որ նման ԱԺ-ով մենք չենք կարողանալու ստեղծել այն երկիրը և այն ապագան, որի մասին երազում է ՀՀ յուաքարնչյուր քաղաքացի և այսօր իսկ հրաժարվի այն Սահամանդրական “բարեփոխումներից”, որը այսօր ցանկանում է կյանքի կոչել:
Հ.Գ. Հարբած պատգամավորների ի հայտ գալը, ի դեպ, արդյունքն էր նրա, որ այդ պատգամավորներին մի ամբողջ օր ազատ ժամանակ էին տվել' օրվա վերջում քվեարկությանը կոճակ սեղմելու համար, և նրանք, թերևս պարապությունից ձանձրանալով, որոշել էին մի լավ խմել ու խմել էին: Իսկ դա արդյունքն էր նրա, որ Քառյակը կազմակերպված և միաձայան բոյկոտեց Կառավաության ծրագրի քվերակությունը, ինչը չէր սպասում ՀՀԿ-ն: Իսկ սա նշանակում է միայն մեկ բան. ՀՀԿ-ն ստացել է այն ԱԺ-ն, որին արժանի է և հիմա քաղում է դրա “հարբած պտուղները”: