Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից հաղորդել են «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղի՝ «Ջեբհադ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդներից մեկի հայտնաբերման մասին. փոխանցում է ren.tv-ն:

 

 

Ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը ԽՍՀՄ-ի նախկին հանրապետություններից մեկի քաղաքացի է, ով 2013-2014թթ. մասնակցել է Սրիայում ռազմական հակամարտությանը:

 

 

««Ան-Նուսրայի ճակատ» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը, ով եղել է միջազգային հետախուզման մեջ, Կիևում ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի քաղաքացին 2013-2014թթ. մասնակցել է Սիրիայի ռազմական հակամարտությանը», - հաղորդել են գերատեսչությունից: