Ադրբեջանում «Հայկական լրտեսների ցանցը» «բացահայտվելուց» հետո ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել են, որ այդ գործով կալանավորվածների խոշտանգումները և սպանությունները իրականացվում են մարտական ուղիով անցած հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կամ, այսպես կոչված, «շահիդների» հարազատների կողմից։



Ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ այդ գործով մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու համար 
կալանավորվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը։


Զինծառայողի տվյալները դեռ հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ նա ունի 26 տարվա զինվորական ծառայության ստաժ և որ փետրվարին Ակնայի ուղղությամբ մասնակցել է ձախողված դիվերսիոն գործողություններին։