Ադրբեջանում դասագրքերի հետ կապված նոր աղմուկ է բարձրացել..
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի դասագրքերում Ադրբեջանի զինծառայողի լուսանկարի փոխարեն Հայաստանի զինված ուժերի դիպուկահարներից մեկի լուսանկարն է հրապարակվել..
Սա արդեն երկրորդ դեպքն է..Եթե հիշում եք, Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածի 10-րդ դասարանի պատմության դասագրքերում վերջերս տպագրվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։