Երբ Հիսուսը վերադարձավ Գալիլեա, ժողովուրդը դիմավորեց նրան, քանի որ բոլորն էլ նրան էին սպասում։ Եվ ահա Հայրոս անունով մի մարդ, որ ժողովրդապետ էր, ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և աղաչում էր նրան, որ իր տուն գա, որովհետև իր միակ աղջիկը, որ տասներկու տարեկան էր, մահամերձ էր։ Եվ մինչ Հիսուսը գնում էր այնտեղ, ժողովուրդը չորս կողմից նեղում էր նրան…
Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց.
-Աղջիկդ մեռավ, էլ մի՛ հոգնեցրու Վարդապետին։
Հիսուսը, այս լսելով, ժողովրդապետին ասաց.
-Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և քո աղջիկը կապրի։
Երբ Հիսուսը ժողովրդապետի տուն հասավ, չթողեց, որ որևէ մեկը ներս մտնի, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և աղջկա հորից ու մորից։ Ներսում
գտնվողները բոլորն էլ լաց էին լինում ու ողբում։ Հիսուսն ասաց նրանց.
-Լաց մի՛ եղեք, աղջիկը մեռած չէ, այլ ննջում է։
Նրանք ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ աղջիկը մեռած է։ Հիսուսը բոլորին էլ դուրս հանեց, ապա բռնեց աղջկա ձեռքից և բարձրաձայն ասաց.
-Վե՛ր կաց, աղջի՛կս։
Նրա հոգին անմիջապես վերադարձավ, և նա ոտքի կանգնեց։ Ապա Հիսուսը
հրամայեց, որ ուտելիք տան աղջկան, մինչդեռ նրա ծնողները մնացել էին ապշահար։ Հիսուսը նրանց պատվիրեց, որ կատարվածի մասին ոչ ոքի բան չասեն։
(Ղուկասի ավետարան 8:40-42, 49-56)
Ռուբեն վարդապետ Զարգարյան