Անգլիայի և նրա դաշնակիցների, մյուս կողմից' Ֆրանսիայի և իր դաշնակիցների միջև 1337- 1453 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունների շարքը, որն հայտնի է Հարյուրամյա պատերազմ անունով (ընդմիջումներով 116 տարի ), չի հանդիսանում աշխարհի ամենաերկարատեւ պատերազմը, թեեւ աշխարհում շատերն, այդ թվում բազմաթիվ պատմաբաններ, այդպես են կարծում:

XVI-XVII դարերում տեղի ունեցած թուրք-իրանական պատերազմները, որոշ ընդմիջումներով, ընթացել են 127 տարի (1512-1639 թթ.): Պատերազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայկական լեռնաշխարհում եւ Միջագետքում։

 

 

Այդ տարիներին ունեցել ենք հարյուր հազարավոր մարդկային կորուստներ, երկրից արտագաղթել է երկու-երեք միլիոն հայ՝ հայաստանաբնակ հայության շուրջ 50%-ը: Միայն շահ Աբասի հրամանով 1604-ին Արեւելյան Հայաստանից բռնությամբ Իրան է տեղափոխվել շուրջ 300.000 հայ:

Այս պատերազմից հետո Արեւելյան Հայաստանի բնակչության թիվն իջել է մինչեւ 150 հազարի, որոնց մեջ հայերն արդեն փոքրամասնություն էին կազմում։ Հայտնի է, որ 1820-ականներին ներկայիս Հայաստանի հանրապետության տարածքում բնակվում էր շուրջ 169․000 մարդ, որից ընդամենը 34%-ն էր հայ։ Մնացածը՝ թյուրքալեզուներ, պարսիկներ ու քրդեր։ Նույն ժամանակ՝ Արեւմտահայաստանի բնակչության շուրջ 60%-ը հայեր էին։

 

 

Օսմանյան աղբյուրներում ուշագրավ տեղեկություններ կան 1512-1639 թթ․ թուրք-իրանական պատերազմների ժամանակ Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Այսպես, թուրք պատմիչ Փեչեւին նկարագրում է 1553-1555թթ․ օսմանյան բանակի արշավանքներն ու կատարած ավերածությունները․ «Օսմանյան զորքը վերջապես հասավ Շորագյալ (Շիրակ) եւ այնտեղ իջեւանեց։ Այս երկիրը շատ բարեշեն է եղել, ունեցել է մշակված հողերով հարուստ բազմաթիվ գյուղեր։ Հաղթական բանակը քանդեց ու ավերեց դրանք, շինությունները ոչնչացրեց եւ հողին հավասարեցրեց․․․ Երեւանի հոյակապ ու գեղազարդ պալատները, պարտեզներն ու այգիները բոլորը կրակ տվին, այրեցին ու ավերեցին։ Գեղազարդ ու ոսկեփայլ կամարներն ու ծածկերը խորտակեցին եւ 20․000-ից ավել կանանց ու երեխաների մեր ասքյարները գերի տարան»։

 

 

Օսմանյան պատմիչ Սոլաք Զադեն նույնպես նկարագրում է իրենց բանակի 1555-ի երեւանյան արշավանքը․ «Երեւան քաղաքն Իրանի հոգին էր համարվում։ Այստեղ ոսկեզօծ պալատները կրակի մատնվեցին, այգիներն ու պարտեզները ոչնչացվեցին, բուերի ու ագռավների բույն դարձան»։

Քյաթիբ Չելեբին վկայում է․ «Էրմանիստանի քաղաքներն ու գյուղերը թաղվեցին փոշու ու լռության մեջ։ Մահն ու սովի ուրվականն էր թագավորում․․․ Տեղ-տեղ հանդիպում էին կիսամերկ մարդկանց խմբեր, որոնք սնունդ էին փնտրում եւ նույնիսկ հոշոտում միայնակ ու անօգնական մարդկանց ու տկարներին»․․․

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ