Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1337- 1453 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունների շարքը, որը հայտնի է Հարյուրամյա պատերազմ անունով (ընդմիջումներով 116 տարի ), չի հանդիսանում աշխարհի ամենաերկարատեւ պատերազմը, թեեւ աշխարհում շատերն, այդ թվում բազմաթիվ պատմաբաններ, այդպես են կարծում: XVI-XVII դարերում տեղի ունեցած թուրք-իրանական պատերազմներն ընթացել են 127 տարի /1512-1639 թթ./: Ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Միջագետքում եւ Հայկական լեռնաշխարհում: Այդ տարիներին ունեցել ենք հարյուր հազարավոր մարդկային կորուստներ, երկրից արտագաղթել է մոտ երկու միլիոն հայ՝ հայաստանաբնակ հայության շուրջ 50%-ը: Միայն շահ Աբասի հրամանով 1604-ին Արեւելյան Հայաստանից բռնությամբ Իրան է տեղափոխվել շուրջ 300.000 հայ:


Հայե՛ր, գիտե՞ք, որ