Տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից մեկը ներդրումներն են: Առաջին հերթին կարևոր է խթանել ներքին ներդրումները, որոնք արդեն խթան կհանդիսանան արտաքին շուկայի ներգրավման համար:
Այսօր տարածված է այն կարծիքը, որը տարբեր երկներ ներդրումներ են անում ելնելով քաղաքական իրավիճակից, սակայն փորձը ցույց է տվել. որ չունենալով անգամ քաղաքական լուրջ հարաբերություններ, հնարավոր է ստեղծել ներդրումային մեծ հնարավորություններ:
Հայաստանում առկա է ՏՏ ոլորտի զարգացման լուրջ պոտենցիալ: Վերջին տարիներին այստեղ առկա է 15-20 %-անոց աճ, ինչը խոսում է տվյալ ոլորտի դրական միտման և հեռանկարային լինելու ,,մասին:
Իհարկե վերը նշված և շատ այլ ոլորտների զարգացման համար կարևոր է գիտելիքահենք տնտեսության զարգացումը: Առաջին հերթին հարկավոր է խթանել մտավոր կապիտալը. ինչը և պետք է բերի տնտեսության զարգացման նոր ճանապարհներին: Մարդկային ռեսուրսները պետք է գտնվեն ներդրումների թիրախում:
Մարինա Ներսեսյան