Վերջերս' Արսեն Բաբայանին ազատ արձակելու օրը ես ու Ռուբեն Մելիքյանը միասին վերադարձանք Վարդաշեն ՔԿՀ-ից ու մեր ավանդույթի համաձայն վերջում մի տեղ միասին սուրճ խմեցինք: Ընդհանրապես Ռուբոյի հետ հաճախակի ենք սրճում ու գրեթե միշտ մեր խոսակցությունների առանցքը ապագայի Հայաստանն է հնարավոր բոլոր ռեֆորմներսվ, բայց էդ օրվա խոսակցությունը այլ որակի էր ու շատ տպավորիչ:
Սկսեցինք Արսեն Բաբայանով ու շարունակեցինք դատական համակարգի հավանական ռեֆորմով' Մագնա Կարտայից մինչև մարդու իրավունքների ավանդույթային հիմքեր, Շախմատից մինչև երդվյալ ատենակալների ինստիտուտ, իշխանությունների տարանջատման սկզբունքից մինչև արդարադատության իրականացում: Մի խոսքով վստահ եղեք ապագայի Հայաստանը բազմաթիվ երիտասարդ պրոֆեսիոնալներից ա բաղկացած լինելու ու հաստատ պոպուլիզմի տարրերից հնարավորինս զերծ ա լինելու:
Մեր երկրում առկա է ֆանտաստիկ մտավոր կապիտալ ու վստահ եղեք էդ կապիտալը վաղը մյուս օրը օգտագործվելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այլևս երբեք մեր երկիրը բանակից թռածների, թրշմնուկների, անպատասխանատու պոպուլիստների ու խորովծ-քյաբաբների ճիրաններում չի հայտնվելու:
Ruben Melikyan էսօր չսրճե՞նք:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: