Սիրիայի իշխանություններին օգնելու Ռուսաստանի որոշումն աշխարհաքաղաքական նոր զարգացումների սկիզբ կդառնա ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ռուսական կողմի գործողությունները Սիրիայում որոշակի խնդիրներ են ստեղծել Ասադի իշխանության դեմ պայքարող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են, օրինակ Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան:

 

Վերջինս ընդհանրապես խուճապի մեջ է, քանի որ հասկանում է, որ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում սահմանափակելու է այդ ուղղությամբ իր էքսպանսիոնիստական քաղաքականության հնարավորությունները: Բացի այդ, Անկարայում խիստ անհանգստանում են այն հանգամանքով, որ ռուսական զորքերն արդեն երրորդ ուղղութամբ են շրջափակում Թուրքիան:

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան