Սրտի համաշխարհային օրը տոնվում է ամեն տարի' սեպտեմբերի 29-ին։ Սկսել են տոնել 2000թ.ից, նպատակն է' հասարակությանը հիշեցնել, որ սրտի հիվանդություններն ու ինսուլտը հիմնականում մահվան պատճառ են հանդիսանում' ամեն տարի խլելով 17,3 մլն մարդու կյանք։

 


Փորձագետներն ասում են, որ 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը շաբաթվա մեջ 5 անգամ բավարար է, որպեսզի նվազեցնեն սրտի հիվանդություններն ու ինսուլտի ռիսկը։ Վերջին տարիներին սրտաբանական հիվանդութիւնների աճ է գրանցվել բազմաթիվ երկրներում, այդ թվում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, եվրոպական երկրներում: Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները' ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:

 

Սևակ Գրիգորյան