Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ սկսած 2003 թվականի սեպտեմբերի 10-ը նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի կատարվում է ավելի քան 800 000 ինքնասպանություն, եւ եթե այսպես շարունակվի, շուտով այս թիվը կհասնի մեկ միլիոնի:
Կա կարծիք, որ ինքնասպանություններից ամեն տարի մահանում է այնքան մարդ, որքան պատերազմներից եւ սպանություններից: Որքան էլ դա զարմանալի է, ինքնասպանություններն առավել տարածված են զարգացած երկրներում. Այս պահին առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցնում Լիտվան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Շատ ավելի հազվադեպ են ինքնասպանություններ լինում Լատինական Ամերիկայում եւ մուսուլմանական երկրներում: Ի դեպ, հետաքրքիր է, որ, ըստ վիճակագրական տվյալների, տղամարդիկ ավելի հաճախ են այս քայլին դիմում, քան կանայք:
Մարդը ոչ թե մահ է ցանկանում, այլ' ցավից ազատում: Այունահնդերձ, ոչ բոլորն են խնդիրներ ունենալու դեպքում ինքնասպանութուն գործում: Ինքնասպանության վտանգը առաջանում է այն դեպքում, երբ կենսական աղետը դիպչում է առավել խոցելի մարդկանց: Խոցելի խմբի մեջ են մտնում նաեւ անապահով խավը, ովքեր ճգնաժամի ֆոնին տառապում են հոգեկան խանգարումներից: Նման մարդիկ սովոր են հույս դնել միայն սեփական ուժերի վրա:
Սևակ Գրիգորյան