Սեպտեմբերի 10-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Համաշխարհային տնտեսության անկայունության ֆոնին հոգեբանները մտահոգված են անձնական ֆինանսական ճգնաժամի հողի վրա ավելացող ինքնասպանությունների հարցով:Ինքնասպանությունների ճանապարհով մահացածությունների թիվը մեծ խնդիր է ողջ աշխարհի համար:

 

ԱՀԿ-ի տվյալներով, ամեն 40 վայրկյանը մեկ մոլորակի վրա ինչ որ մեկը ինքնասպան է լինում: Ամեն տարի ինքնասպանության ճանապարհով մահանում է 900 հազար մարդ: Հոգեբանները պնդում են, որ որքան էլ որ դժվար լինեն ֆինանսական խնդիրները, դրանք ինքնասպանության իրական պատճառը չեն հանդիսանում, այլ միայն առիթ են դառնում ընկճախտային խանգարումների եւ նմանատիպ այլ հիվանդությունների ֆոնին:Մարդկանց ինքնասպանության են դրդում հոգեկան անհաղթահարելի տառապանքները, որի միակ ելքն է դառնում ինքն իրեն գիտակցությունից զրկելը:

 

Մարդը ոչ թե մահ է ցանկանում, այլ' ցավից ազատում: Այունահնդերձ, ոչ բոլորն են խնդիրներ ունենալու դեպքում ինքնասպանութուն գործում: Ինքնասպանության վտանգը առաջանում է այն դեպքում, երբ կենսական աղետը դիպչում է առավել խոցելի մարդկանց: Խոցելի խմբի մեջ են մտնում նաեւ անապահով խավը, ովքեր ճգնաժամի ֆոնին տառապում են հոգեկան խանգարումներից: Նման մարդիկ սովոր են հույս դնել միայն սեփական ուժերի վրա:

 

 

Նարեկ Կիրակոսյան