Ռուսական հզոր կայսրության ստեղծման օրվանից ցայսօր, եվրոպական բոլոր երկրների գլխավոր նպատակը եղել ու մնում է տեսնել Ռուսաստանը' թույլ, աղքատ, բարոյազուրկ և այլն։

 

Մեր դաշնակից ու բերեկամ ժողովրդի յուրաքանչյուր նախաձեռնություն, ամեն մի քայլ' լավ թե վատ, բոլոր ժամանակներում միշտ թշնամանքով ու արգրեսիայով է ընդունվել եվրոպայի կողմից։

 

Գրեթե բոլոր եվրոպական երկրները պատերազմել են Ռուսաստանի դեմ, սակայն վերջում պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը կանգուն է ու անսասան։

 

Այսօր եղբայրական Ռուսաստանում խնդիրները շատ են, սակայն Ռուսաստանը երբևէ ծնկի չի եկել և դժվարին այս ժամանակներն էլ կանցնեն ու պատմությունը նորից կկրկնվի, որովհետև այն կրկնվելու սովորություն ունի։

 

Թերևս բոլորին է հայտնի, որ խաղաղ պայմաններում ռուսական կայսրությունը զարգացման թույլ միտումներ է ցույց տալիս, սակայն եվրոպայի առաջնորդներին պետք է հիշեցնել, թե Ռուսաստանը ինչ թռիչք է ապրում, երբ պատերազմներն ավարտվում են։

 

Հայաստանը պիտի լինի իր ռազմավարական դաշնակից ու բարեկամ Ռուսաստանի կողքին, որովհետև այդպես եղել է, այդպես կա ու այդպես պետք է լինի։

 

Սմբատ Ղահրամանյան