Հայը միշտ էլ կամքով է հաղթել, ոչ թե զենքով
Անգամ հարցազրույցներում են ռուս փորձագետները զենքի վաճառքի մարկետինգով զբաղվում: Regnum-ի այն հարցին, թե «ինչո՞ւ Ադրբեջանը համարձակվեց բլից-կրիգի գնալ Ղարաբաղում և ինչո՞ւ ապրիլին» ռուս փորձագետը լղոզված պատասխան է տվել, ասելով որ դա տեղի ունեցավ ապրիլի սկզբին որովհետև, երբ ռուսները որոշեցին հայերին վարկով զենք վաճառել, ադրբեջանում անհանգստացան և թուրքիայի հրահրմամբ հարձակվեցին նախքան այդ զենքերը կհասնեին Հայաստան:
Ռուս փորձագետի բառերից կարելի է ենթադրել, որ այսքան տարիների ընթացքում ադրբեջանցին վախեցել է ոչ թե հայ զինվորի բազկի ուժից, հմտությունից, խիզախությունից և անձնվիրաբար հայրենիքին ծառայելու ''մոլուցքից'', այլ ռուսական զենքից:

 


Քանի որ Արցախում տեղի ունեցած մարտերը մի շարք պետությունների ուշադրության կենտրոնում են ռուս փորձագետը փորձ արեց այդ ուշադրությունը ''օգտագործել'' և չդիմանալով գայթակղությանը ռուսական զենքը հայերի խիզախության հաշվին, անվճար PRեց: Բայց ռուս փորձագետը ամենայն հավանականությամբ մոռացել էր, որ այդ զենքերով չէր (սմերչ, սոլնցեպյոկ...) որ հայ զինվորը ապրիլին հաղթեց փորսուղ թշնամուն, այլ սեփական կամքի, հայրենասիրության և քաջության հաշվին հաղթեց մի քանի անգամ թվով գերակշռող և ռուսական զենքով կռվող ազերին:
Հայը միշտ էլ կամքով է հաղթել, ոչ թե զենքով:
Ռուսական զենքը լավն է, եթե հայի ձեռքին է, թե չէ բառանների վրա եք ծախում, չեն կարողանում կրակել, Ձեր զենքի իմիջի հետ են խաղում: Եթե լավ մարկետոլոգ է վերոնշյալ ՌՈՒՍԸ, ապա 2 տարբերակ պետք է հաշվի առնի.

 


1. Կամ ռուսական զենքը համեմատաբար շատ վաճառում են ադրբեջանցիներին և գցում այդ զենքի վարկանիշը:

 

2. Կամ ռուսական զենքը համեմատաբար քիչ վաճառում են հայերին և ըստ այդմ էլ բարձրացնելով ռուսական զենքի վարկանիշը նոր ''կլիենտներ'' են ձեռք բերում:
Իսկ ավելի խելացի մարկետոլոգները սեփական արտադրանքի ռեյտինգի բարձրացման պոտենցիալ ''սուբյեկտին'' այդ արտադրանքը անվճար են տալիս:
Օրինակ. Ասենք ես գնդակ եմ արտադրում, Հենրիխ Մխիթարյանս էլ գնդակ է ուզում գնել, իմ համար ավելի լավ է ես այդ գնդակը Հենոյիս անվճար տամ, բայց կողքինները տեսնեն, որ Հենոս իմ գնդակով է խաղում, հավատացեք դրանից հետո իմ գնդակի վաճառքի
քանակը կեռապատկվի, եթե չքառապատկվի:
Ասածս ինչ է, զենքը ձեզանից, արդյունավետ PR մեզանից' Արցախում:

 

Աշոտ Եսայան