Ռուսական արտադրության ինքնաթիռ․․․․․մերոնք էսօր հատուկ նշեցին թիվիյով, որ էդ անտեր ժեշտից լագյանը Հայաստան չի գալիս։ Միլիարդներ ծախսեցին, հաստատ էլի փող կերան, ինչպես սովետի ժամանակ /այսինքն՝ էնտեղ հա էլ սովետ ա/ ու արդյունքում ստացան թռչող ունիտազ։ որի թռիչքներն, ի դեպ, ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ, թեև մարդիկ մասսայաբար հետ են հանձնում էդ սուխոյ կոչված ռեակտիվ դագաղի տոմսերը։ Բարձրագույն ղեկավարությունը պոզերը տնկել ա ու հետ քայլ չի անում՝ չեղած անունն են փրկում իրենց քաքոտ բրենդի։ Անիվը նստելուց մտել ա թևի մեջ ու բռնկվել ա․․․ի"նչ իրավունք ունի անվի մեխանիզմը, շտանգեն մտնի թևի մեջ։ Մեղավորներն անմիջապես ճարվեցին իհարկե՝ եղանակը, կայծակը ու վատ օդաչուները․․․տեղում հերքեց կայծակի տարբերակը, մասնագետ չեմ, բայց յություբում լիքն են կադրեր, որոնցում կայծակը խփում ա ինքնաթիռին, բայց վերջինիս ոչինչ չի լինում՝ ինքնաթիռները վաղուց սարքում են էնպես, որ դրանից չտուժեն։ Բայց երևի ոչ սուխեյը․․․սովորաբար միշտ օդաչուներին են մեղադրում ավիավթարների ժամանակ, որովհետև նրանք էլ են մեռնում նման դեպքերում։ Էս անգամ չեն մեռել՝ դժվար կլինի գլխներին սարքելը․․․/բայց անզեն աչքով էրևում ա՝ դիմացից իջնող մարդիկ, փոխանակ արագ ազատեն ինքնաթիռը հետևից էկողների համար /իսկ վառվում էր հետևի մասը/, ընկած իրենց ՎԵՇՇԵՐն էին հանում ու դրանով ուշացրեցին հետևից էկողներին, դարձան նրանց մահվան պատճառ։ Էդ արդեն ինքնաթիռի անձնակազմի մեղքն ա բացահայտորեն՝ պիտի ստիպեին դիմացում նստածներին, տո պիտի տփելով հանեին ինքնաթիռից ու չթողնեին, որ դրանք իրենց բագաժները վերցնեն ու նոր ազատեն սալոնը։ Հ․Գ․ էս էլ որպես մեռածների դագաղի վերջին մեխը՝ համացանցվում նյութ ա դրած՝ Շերեմետևոյում մի քանի հոգի, նայելով պատուհանից, ծիծաղում են այրվող ինքնաթիռը տեսնելով ու ապուշ կատակներ են անում։ Ասում են՝ Շերեմետևոյի աշխատակիցներն են, չգիտեմ․․․․բայց որ ռուս են՝ բացահայտ ա։