1896 թվականի օգոստոսի 14-ին Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով 31 զինված հայեր Բաբկեն Սյունիի և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավում են Կոստանդնուպոլիսի օսմայան բանկը:
Այդ օրը մի խումբ դաշնակցականներ դիմում են արտասովոր միջոցի:

 

Նրանք մտնում են Օտտոմանյան բանկ և պահանջում դադարեցնել ջարդերը, այլապես սպառնում են պայթեցնել բանկը: Դեսպանների միջամտությամբ բանկը գրաված խումբն ազատվում է, բայց այդ դեպքը առիթ է դառնում կոտորածների ծավալման համար: Եռօրյա ջարդերի արդյունքում միայն Կ.Պոլսում սրի է քաշվում մոտ 10 հազար հայ: Մեծ թվով հայեր զոհվում են կոտորածներին հաջորդած ցրտաշունչ ձմռան, սովի և համաճարակի պատճառով:

 

Սևակ Գրիգորյան