Տարբեր ոլորտների փորձագետներ անվանել են 6 իրադարձություն, որոնք չի կարելի բաց թողնել օգոստոսին:
Ծաղիկների փառատոն Դանիայում
Որտեղ՝ Օդենսե, Դանիա
Ինչ՝ Ծաղիկների փառատոն
Ինչով է հետաքրքիր՝ Արդեն տասնվեցերորդ անգամ ծաղիկներով ամբողջովին կծածկեն երկրի երրորդ ամենամեծ քաղաքը: Փողոցներում կհայտնվեն ծաղկային մայթեզրեր, նոր ծաղկամաններ և կոմպոզիցիաներ:
Անցյալ տարի այգեգործները ավելի քան երկու հարյուր հազար ծաղիկներից պատրաստել են ֆլամինգո, կարապներ, փղեր, ութոտնուկներ: Իսկ այս տարի որպես թեմա ընտրվել է Դանիան: Օգոստոսի 13-ից 16-ին կարելի է հիանալ ծաղիկներով, իսկ օգոստոսի 17-ին այցելուները կարող են գնել մի քանի տեսակներ: