2014 թվականի նոյեմբերի 22-ին, Արցախի բանակի հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացվեց պատմության մեջ եզակիներից մեկը համարվող հատուկ գործողություն:
Ադրբեջանի զինուժի կողմից, նույն թվականի նոյեմբերի 12-ին, ԱՀ ՊԲ ռազմական, չզինված Մի-24 ուղղաթիռի խոցվեց՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։ Ըստ հայկական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գոտում՝ հայկական դիրքերից ոչ հեռու:Ըստ ադրբեջանական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել Աղդամի շրջանի Քենգերլի գյուղի մոտակայքում:
Ուղղաթիռի խոցելուց հետո թշնամու բանակի ահաբեկիչները կրակահերթի տակ էին պահում տարածքը, որպեսզի հայկական կողմը չկարողանա դուրս բերել զոհված անձնակազմի մարմինները։ Փաստացի թշնամին իր կատարած սրիկա քայլից հետո պատերազմում էր արդեն մահացած հայ զինվորների դեմ: Դա ադրբեջանական բանակի համար սովորական երևույթ է:
Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են երկրորդ հայտարարությունը, որում կոչ էին անում ադրբեջանական կողմին թույլ տալ, որպեսի հայերը դուրս բերեն մահացած օդաչուների դիակները:Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ ուղղաթիռը ընկել է չեզոք գոտում։ Ադրբեջանական կողմի միջամտությունից հետո հայտարարությունը հետին թվով ձևափոխվել է՝ դառնալով «ոչ ոքին պատկանող տարածք»:
Սակայն հայկական բանակը շատ լավ գիտակցելով, թե իրականում ում դեմ է կռվում, չէր կարող հույսը դներ միայն մարդասիրական քայլերի վրա ու այդ պատճառով գծագրվեց հատուկ նշանակության օպերացիան, որը իրականում կյանքի և մահվան փորձություն էր: Հատուկ նշանակության զինծառայողները պետք է փորձեին մտնել մի տարածք, որը օրը 24 ժամ հսկվում է թշնամու կողմից ու մի քանի անգամ ուժեղացված էր մարտական հերթապահությունը ու գրեթե միշտ կրակի տակ էր պահվում:
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած օպերացիան կատարվեց անթերի: Արցախի բանակի հատուկ նշանակության զորքերի երեք զինծառայող կատարում են գաղտնի օպերացիան, որից հետո ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը։
Օպերացիայի արդյունքում ադրբեջանական բանակը զոհեր ունեցավ, որոնք սպասվածից մի քանի անգամ ավել էին, քանի որ այդ ընթացքում տարածքը կրկնակի, եռակի ու քառակի անգամ շատ զորքով էր հսկվում: Գործողությունից հետո աշխատանքից ազատվել է ադրբեջանական զինված ուժերի բրիգադի հրամատար, ով պատասխանատու էր իրենց կողմից տարածքի հսկման համար:
Հետագայում ՊԲ-ն տարածեց նաև լուսանկար, որտեղ պարզ երևում էր օպերացիայից առաջ և հետո տարածքի վիճակը, նույնիսկ պարզ երևում էր տարհանման ճանապարհը:
Փառք մեր բոլոր ընկած տղերքին:
Ուժ և առողջություն նրանց հիշատակը իրենց կյանքից ավելի գնահատող մեր տղերքին: