ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (9 օգոստոս 2015թ.)
Մի քանի օր հետո Հիսուսը վերադարձավ Կափառնայում։ Հենց որ լուրը տարածվեց, թե նա տանն է գտնվում, շատերը հավաքվեցին այնտեղ, այնքան, որ
տեղ չէր մնացել նույնիսկ դռան առջև։ Եվ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու
խոսքը։

 


Այդ միջոցին Հիսուսի մոտ էին բերում մի անդամալույծի, որին շալակել էին չորս
հոգով։ Երբ բազմության պատճառով չկարողացան մոտենալ Հիսուսին, քանդեցին
տան կտուրը և բացելով առաստաղը՝ անդամալույծին մահիճով ցած իջեցրին։
Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, ասաց անդամալույծին.
-Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ։
Օրենքի ուսուցիչներից ոմանք, որոնք նստած էին այնտեղ, սկսեցին իրենց մտքում քննադատել նրան. «Սա ինչպես է համարձակվում այսպիսի բան ասել. արածը հայհոյություն է։ Աստծուց բացի ո՞վ կարող է մեղքերը ներել»։

 


Հիսուսն իսկույն իմացավ նրանց մտածումը և ասաց.
-Ինչո՞ւ եք այդպես մտածում։ Ո՞րն է ավելի դյուրին. անդամալույծին «Մեղքերդ քեզ ներված են» ասելը, թե՞ «Վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ և գնա՛ քո տուն»։ Բայց պետք է գիտենաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը։

 


Եվ դառնալով անդամալույծին՝ ասաց.
-Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ և գնա՛ քո տուն։
Անդամալույծը իսկույն բոլորի առաջ վեր կացավ, վերցրեց իր մահիճը և դուրս
ելավ։ Բոլորն էլ զարմացան։ Փառավորում էին Աստծուն և ասում.
-Այսպիսի բան բնավ չէինք տեսել։
(Մարկոսի ավետարան 2:1-12)

 

 

Ռուբեն աբեղա Զարգարյան