Փարիսեցիները Հիսուսին փորձելու մտադրությամբ մոտեցան նրան և հարցրին.
- Մեր Օրենքով մեկն իրավունք ունի՞ որևէ պատճառով արձակելու իր կնոջը։
Հիսուսը պատասխանեց նրանց.
- Սուրբ գրքերում դուք չե՞ք կարդացել, թե Աստված սկզբից «արու և էգ ստեղծեց մարդկանց» և ասաց նրանց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Ուրեմն որևէ մեկը թող չբաժանի նրանց, ում Աստված միացրեց։
Փարիսեցիները դարձյալ հարցրին նրան.
- Հապա ինչո՞ւ Մովսեսը օրենք սահմանեց բաժանման թուղթ տալ կնոջը և արձակել նրան։
Հիսուսը պատասխանեց.
- Մովսեսը ձեր խստասրտության պատճառով թույլատրեց արձակել ձեր կանանց, բայց ստեղծագործության ժամանակ արձակելու խոսք չի եղել։ Իմացե՛ք նաև՝ ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի և մի ուրիշին է առնում, շնություն է անում, և ով արձակված կնոջն է առնում, նա էլ է շնություն անում։
(Մատթեոսի ավետարան 19:3-9)
Հեռո՛ւ փախեք պոռնկությունից։ Մյուս բոլոր մեղքերը, որ մարդ գործում է, կապ չունեն նրա մարմնի հետ. բայց ով պոռնկություն է անում, իր մարմնի դեմ է մեղանչում։ Չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճարն են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել, և այն բնակվում է ձեր մեջ։ Իմացե՛ք, որ դո՛ւք չեք ձեր անձի տերը, այլ Աստված, որ փրկագնով գնեց ձեզ համար։ Ուստի այնպե՛ս ապրեցեք, որ Աստված փառավորվի ձեր մարմիններով։
Որպեսզի պոռնկության մեջ չընկնեք, ամեն մարդ թող իր կինն ունենա, և ամեն կին՝ իր ամուսինը, որպեսզի կնոջ կարիքները ամուսինը գոհացնի, և ամուսնու կարիքները՝ կինը. որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը. ոչ էլ ամուսինն է իր մարմնի տերը, այլ կինը։…
Ոչ մի կին իր ամուսնուց թող չբաժանվի. իսկ եթե բաժանվի, կա՛մ առանց ամուսնության թող ապրի և կա՛մ դարձյալ հաշտվի իր ամուսնու հետ։ Նույնպես՝ ոչ մի տղամարդ իր կնոջը թող չթողնի։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 6:18-7:11)
Ռուբեն աբեղա Զարգարյան