Թուրքիայի ԴԵՐԱՍԱՆ նախագահ Ռ.Էրդողանն իր ռեպերտուարի մեջ է...Հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունը,որի հետևանքով 30 մարդ սպանվեց, Թուրքիայի նախագահը ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ է ինքնամաքրվելու՝Իսլամական Պետության հետ իր կապը չեզոքացնելու համար,որի վերաբերյալ ԲԱԶՄԱԹԻՎ ապացույցներ կան...Միայն մի օրինակ բերեմ...Հուլիսի սկզբին ԻՊ-ի գրոհայինները կրկին Թուրքիայի տարածքից փորձեցին հարձակվել սիրիական Քոբանիի վրա,որը գտնվում է տեղի քուրդ զինյալների վերահսկողության ներքո...Թուրքիան և կոնկրետ նախագահ Ռ.Թ.Էրդողանը ՄԻՇՏ էլ համագործակցել են ԲԱԶՄԱԹԻՎ ահաբեկչական խմբավորումների հետ Սիրիայում,Իրաքում և Իրանում...Սակայն ԻՊ-ի հետ սիրախաղը շատ մեծ վտանգ է պարունակում Թուրքիայի համար,եթե ԻՊ-ը պարտվի...Հասկանալով,որ Իրանի և Արևմուտքի միջև բարեհաջող ավարտված բանակցությունները մեծ տեղաշարժերի են բերելու ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ,Թուրքիան սկսեց իր սեփական ԽԱՂԸ...ԻՊ-ին մեղադրեց այդ ահաբեկչության մեջ և միևնույն ժամանակ ակտիվացան նաև PKK-ի զինյալները,որոնք սկսեցին մեքենաներ այրել երկրի արևելքում...
"Խեղճ" Թուրքիան ՄԻԱՅՆԱԿ սկսեց պայքարել ահաբեկիչների դեմ..Այսօր էլ Ռ.Էրդողանի հրահանգով երկրում սկսված հակաահաբեկչական գործողությունների շնորհիվ 13 նահանգներում արդեն ձերբակալվել են 251 մարդ,որոնց կասկածում են ԻՊ-ի հետ սերտ կապերի մեջ...Շուրջ 10 հազար ոստիկաններ և զինվորականներ են մասնակցում այս ԲԵՄԱԴՐՄԱՆԸ...Շատ հետաքրիր է...Իսկ Ռ.Էրդողանը մինչ այս ինչո՞ւ չէր մաքրում երկիրը ԻՊ-ի զինյալներից կամ փակում նրանց գրասենյակները...Զարմանալի է,որ տեղյակ լինելով ԻՊ-ի "օֆիսների" և նրա ներկայացուցիչների ակտիվ գործունեության մասին, Թուրքիայի գաղտնի ծառայությունները մինչ այսօր լռում էին...Սրանից հետևություն՝Ռ.Էրդողանը,ով ԻՊ-ի ամենահավատարիմ գործընկերն էր,երկրի ներսում տեղի ունեցած քաղաքական վայրիվերումների և տարածաշրջանում փոփոխվող իրավիճակը հաշվի առնելով որոշել ե "ՔՑԵԼ" իսլամիստներին՝ինքնամաքրվելով "ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄ" անպատվաբեր պիտակից...
Հավելեմ,որ Թուրքիան համարվում է ԻՊ-ի գլխավոր ՏՆՏԵՍԱԿԱՆ գործընկերը...Օրական 350 հազար բարել նավթ արտահանող ԻՊ-ը դրա ՄԵԾ մասը իրականացնում է Անկարայի միջոցով՝վերջինիս մեկ բարելը վաճառելով 30-50 դոլլարով...Հետագայում Ռ.Էրդողանն այս նավթը վերավաճառում է միջազգային գներով...Չզարմանաք,եթե ասեմ,որ այդ առևտուրը տեղի էր ունենում Քոբանիի շրջանով,որը վերջին շրջանում դարձել է Սիրիայի ամենաթեժ կետերից մեկը...
Ռ.Էրդողանի սցենարի համաձայն Թուրքիան պետք է նաև ենթարկվեր ևս մեկ ահաբեկչական հարվածի՝ի դեմս PKK-ի...Վարորդներին մեքենաներից իջեցնող և միայն մեքենաներն ԱՅՐՈՂ PKK-ի քուրդ զինյալները ապահովում են Էրդողանի ահաբեկչական "մասովկան"...
Հ.Գ.Թուրքիայի նախագահի այս կոմբինացիան ապահովելու է նաև այն ծրագրի իրականացումը,որի մասին Անկարան երկար ժամանակ է ԵՐԱԶՈՒՄ է...Էրդողանը երբեք չի թաքցրել,որ ՄԵԾ հաճույքով թուրքական զորքեր կմտցնի Սիրիայի տարածք...Սակայն միշտ ինչ-որ բան դրա իրականացմանը խանգարում էր կամ էլ համապատասխան մայրաքաղաքներից Էրդողանին զգուշացնում էին չդիմել այդ քայլին...Իսկ հիմա,ԻՊ-ի դեմ պայքարի ՔՈՂԻ տակ Թուրքիան կարող է զորք մտցնել Սիրիա...Եթե դա կարելի է Արևմուտքին և ԱՄՆ-ին,որոնք օդային հարվածների են ենթարկում ԻՊ-ի դիրքերը Իրաքում և Սիրիայում,ապա ինչու՞ թուրքերը չեն կարող զորքեր մտցնել իրենց նախկին տարածքները և "պայքարել" ԻՊ-ի դեմ...Երբ այս մասին գրում էի,թուրքական և ազերիական ԶԼՄ-ը հաղորդեցին,որ թուրքական օդուժը ԵՐԵՔ հարված է հասցրել Սիրիայի տարածքում պատսպարված ԻՊ-ի զինյալներին՝ոչնչացնելով երկու հրամանատարական կենտրոն և զինյալների հավաքագրման կետ...Թուրքերը հատուկ նշում են,որ հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի օդային տարածքից և,որ սա Թուրքիայի ԱՌԱՋԻՆ հարվածն է Սիրիայի տարածքին 2011 թ-ից ի վեր,երբ Սիրիան ենթարկվեց բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների հարձակումների...
Թուրքիայի այս "հակաահաբեկչական" գործողությանը պետք է արձագանքեն Թեհրանը և Մոսկվան՝հասկացնելով Անկարային,որ նրա "Երթ դեպի Հալեպ" ծրագիրը բացահայտված է,իսկ նրա տեղն էլ ԲՈԼԻՎՈՒԴՆ է..
Գագիկ Համբարյան