Թուրքիայի նոր սահմանադրությունը պատրաստ է
Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հայտարարել է,որ Թուրքիայի նոր սահմանադրությունը արդեն պատրաստ է,հաղորդում է Reuters-ը..."Մենք ավարտել ենք մեր աշխատանքները նոր սահմանադրության և նախագահական համակարգի վրա...Այժմ մենք կուղարկենք մեր առաջարկությունները խորհրդարան, որ նա որոշումն ընդունի ", - ասել է Թուրքիայի վարչապետը...

 


Հիշեցնեմ,որ ըստ նոր սահմանադրության Թուրքիան դառնում է նախագահական երկիր և երկրի նախագահը կկարողանա միևնույն ժամանակ ստանձնել վարչապետի պաշտոնը կամ նշանակել կառավարության ղեկավարին առանց խորհրդարանի կարծիքը հաշվի առնելու...
Թուրքիան նախագահական երկիր դարձնելը երկրի ներկայիս նախագահ՝ֆաշիստ Ռեջեփ Էրդողանի իդեա ֆիքսն է...11 տարի Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո,2014 թ-ի օգոստոսի 28-ից նախագահի պաշտոնը ստանձնած Էրդողանն այս տարիների ընթացքում բազում փորձեր է կատարել երկիրը պառլամենտա-նախագահականից նախագահական դարձնելու համար,որոնք ավարտվել են անհաջողությամբ...Սակայն հիմա Էրդողանը իրեն ավելի ամուր է զգում...Հուլիսյան անհաջող պետական հեղաշրջումը ճնշելուց հետո Էրդողանը նաև հետապնդման ենթարկեց ընդդիմությանը և հատկապես իր գլխավոր հակառակորդին՝կրոնական քարոզիչ Ֆ.Գյուլենի բավական հզոր խմբավորմանը...

 


Հ.Գ.Նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի ջատագով Էրդողանը,որն այս օրերին արդեմ մի քանի անգամ տարածքային պահանջներ է ներկայացրել Թուրքիայի հարևան գրեթե բոլոր երկրներին գնալով ոչ միայն իր պահվածքով,այլև՝արարքներով և քայլերով նմանվում է Գերմանիայի ֆաշիստ առաջնորդ Ադոլֆ Շիկլգրուբեր-Հիտլերին,որը 1933 թ-ին դառնալով Գերմանիայի վարչապետ 1934 թ-ի օգոստոսի 2-ին Գերմանիայի նախագահ Հինդենբուրգի մահից հետո թույլ չտվեց անցկացնել նոր նախագահական ընտրություններ և միացնելով նախագահի և վարչապետի պաշտոնները հռչակվեց Գերմանիայի ՖՅՈՒՐԵՐ...
21-րդ դարի առաջին ֆյուրերն էլ կլինի Ռեջեփ Էրդողանը...

 

Գագիկ Համբարյան