Փետրվարի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին , Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին «կեղծ» և «շինծու» լուրեր տրածելու մեջ: Մասնավորապես Էրդողանին հունից հանել է այն լուրերի տարածումը, որ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինում զոհվում է խաղաղ բնակչությունը:

 


«Նախօրեին մի երկրի (նկատի ունի ԱՄՆ-ն) պաշտպանության նախարարության մամլո խոսնակը տարածեծ հայտարարություն, ըստ որի Աֆրինում զոհվում է խաղաղ բնակչությունը, բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Դուք մեղադրում եք մի պետության, որը ՆԱՏՕ-ի դաշնակից է, ձեր քարոզչամեքենան աշխատում է Թուրքիայի դեմ: Արևելյան Ղուտայում ամեն օր զոհվում են հարյուրավոր կանայք, երեխաներ և ծերեր, սակայն դուք դրա առաջ աչք եք փակում, իսկ ահաբեկիչների դեմ Թուրքիայի պայքարը որակավորում որպես խաղաղ բնակչության դեմ հարձակում: Դուք անբարո և անխիղճ եք...»:

 


Նշեմ, որ Պենտագոնի մամլո խոսանակը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտահոգված է «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինում խաղաղ բնակչության ճակատագրով: