Հիսուս ասում է.


-Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։

 

Հիսուսն այս խոսքերը վերջացնելուց հետո աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.
-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն։ Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։

 

 

Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ։ Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ։ Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց։ Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզանից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։

 


(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)

 

 

 

Ռուբեն աբեղա Զարգարյան