Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով կոչ եմ ուղղում ձեզ, որ բոլորդ
միաբանվեք, և պառակտումներ չլինեն ձեր մեջ, այլ միանաք նույն մտքի և նույն
խորհրդի մեջ, քանզի, եղբայրնե՛ր, Քղվեի ընտանիքից ոմանք ձեր մասին խոսելիս տեղեկացրին ինձ, թե հակառակություններ կան ձեր մեջ։


Ասեմ, ինչ որ լսեցի. թե ձեզնից յուրաքանչյուրը տարբեր բան է ասում։ Մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», մյուսը՝ «Ես Ապողոսին եմ հետևում», մի երրորդն ասում է՝ «Ես Կեփասին եմ հետևում», իսկ մի ուրիշը, թե՝ «Ես հետևում եմ Քրիստոսին»։ Մի՞թե Քրիստոսը կողմերի է բաժանված։ Մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի անունով մկրտվեցիք։


Փառք Աստծու, որ ձեզնից միայն Կրիսպոսին և Գայիոսին եմ մկրտել. այնպես որ մեկը չի կարող ասել, թե իմ անունով մկրտվեցիք։ Ստեփանոսի ընտանիքին էլ եմ մկրտել։ Չեմ կարծում, որ ուրիշ մեկին մկրտած լինեմ. Քանզի Քրիստոսն ինձ մկրտելու չուղարկեց, այլ ավետարանելու և ավետարանելու՝ առանց խոսքի ճարտարության դիմելու, որպեսզի Քրիստոսի խաչելության մասին քարոզչությունը չկորցնի իր ուժը։


Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար դա
Աստծու զորությունն է։


(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 1:10-18)


Ռուբեն աբեղա Զարգարյան