Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մի խումբ հանդիպել է գործարանի տնօրենի հետ: Հանդիպումից պարզ է դարձել, որ վաղվանից սկսելու է նաիրիտցիների աշխատավարձերի վճարման գործընթացը:
Այս գործընթացը բնականաբար չի կարող տեղի ունենալ մեկ օրում, և այն իրագործելու համար հարկավոր է որոշակի ժամանակաշրջան: Խնդիրն այն է, որ աշխատավարձ ստանալու համար հերթ են կանգնելու երկու հազարից ավել աշխատակից, ինչը ենթադրում է, որ վճարման համար հարկավոր է որոշակի ժամանակահատված: Բացի դրանից, առկա են հաշվապահական որոշակի գործընթացներ, որոնց իմի բերելու համար պահանջվում է կատարել բավականաչափ աշխատանք:
Կարևոր է այն, որ աշխատակիցները վերջապես հասան իրենց հարցի լուծմանը, և վաղվանից աշխատավարձերի վճարման գործընթացը կսկսվի:
Մարինա Ներսեսյան