Վարչապետ Փաշինյանը օրերս դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանդիպմանն ընդգծել է, որ չափազանց դառնացած է այն իրավիճակով, որով որպես վարչապետ՝ ժառանգել է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը։ Վարչապետի այս հայտարարությունը հարցեր է առաջ բերում՝ իսկ Հայաստանի կամ Արցախի ո՞ր նախագահին է հեշտ ժառանգություն թողնված եղել:
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ծնունդ են առել Արցախյան շարժումով, պատերազմով և մինչև օրս շարունակվող դրա հետևանքներով, իսկ ներկայիս պարագայում հարկ չկա իրավիճակը ներկայացնել որպես շատ ծանր: Ուստի վարչապետի այսպիսի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ իր կարողությունները չեն բավարարում Արցախյան հիմնախնդրի լուծումը անհրաժեշտ ուղղությամբ տանելու հարցում: