ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հարցադրում կատարեց, թե ի՞նչն է դրդել ենթադրելու, որ երբևէ կարող է վերանայվել էական շատ կարևոր սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ, մենք դրա որևէ առիթ չենք տվել և նպատակ չունենք տալու»,- ասել է Մնացականյանը:
Իհարկե ողջունելի է, որ արտգործնախարարը փորձում է շտկել թույլ տրված սխալները, բայց միևնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ վերջինս չի հետևում վարչապետի ելույթներին՝ հատկապես վերջին շրջանի, որտեղ ոչ մի խոսք չի նշվում ինքնորոշման իրավունքի իրացման մասին…