Սահմանին կրկին զոհ ունենք. Հայաստանյան հասարակական-տեղեկատվական լայն շրջանակներում հնչում են գնահատականներ այն մասին, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ չտվեց դրական արդյունք. Եթե այդ շրջանակներում կային սպասելիքներ, որ հանդիպումը բեկում էր մտցնելու բանակցություններում և սահմանային լարվածության հարցերում, ապա պետք է հիասթափեցնեմ այդ շրջանակներին. Դժբախտաբար, իսկզբանե ակնհայտ էր, որ հանդիպումը չի կարող որակական առաջընթաց ապահովել հիմնախնդրի կարգավորման գործընթացում և մասնավորապես բանակցություններում, քանի որ չկան նման եզրահանգման անհրաժեշտ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերը. Հանդիպումը կարևոր էր բանակցությունների շարունակության ապահովման տեսանկյունից, քանի որ սա միակ ճանապարն է հակամարտությունը խաղաղ տարբերակով կարգավորման գործում. Սահմանային միջադեպերի կանխման երաշխիքներ չկան նախևառաջ միջազգային հանրության կողմից. Հետևաբար սահմանային միջադեպերի կանխման հարցի լուծումը պետք է պայմանավորել ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման խնդրով

 

Կարեն Վերանյան