Նախ և առաջ, «Իսլամական պետության» (ԻՊ) տիրապետության տակ գտնվող տարածքներում գործող օրենքնները հստակ սահմանում են՝ ովքեր են համարվում մահմեդականներ, ովքեր՝ ոչ: Օրինակ, շիաներն ու եզդիները համարվում են «անհավատներ», «հեթանոսներ», որոնց պետք է սպանել, իսկ քրիստոնյաներին առաջարկվում է իսլամ ընդունել, հակառակ դեպքում՝ պարտադրվում է ամենամյա գլխահարկ(ջիզյա) վճարել:
Բացի նշվածից, ԻՊ-ի տարածքում հստակ կանոնակարգում են տղամարդկանց և կանանց միջև հարաբերություններն, ընդ որում, վերջինները ստորադասվում են իրի մակարդակի:
«Իսլամական պետության» զբաղեցրած տարածքում գործող տարաբնույթ արգելքներից կարելի է առանձնացնել մի քանիսը՝
1. Կանանց և աղջիկներին արգելվում է ջինսե տաբատաներ կրել: Նրանք պարտադիր պետք է մուսուլմանական հագուստ հագնեն, արգելվում է նաև կոսմետիկա օգտագործելը:
2. Արգելվում է ծխելը, ծամոն ծամելը: Այս արգելքներն անտեսողները պատժվում են մտրակի 80 հարվածով, իսկ երբեմն՝ դրանց բազմակի խախտման դեպքում՝ նաև մահապատժով:
3. ԻՊ-ի տարածքներում արգելվում է բարձր երաժշտություն լսելն, ինչի համար պատիժ է սահմանված մտրակի 70 հարվածը:
4. Արգելվում է կիրառել «Daesh» բառը՝ «Իրաքում և Շամում իսլամական պետության» արաբերեն հապավումն, այս արգելքի խախտման պարագայում սահմանմանված է մտրակի 70 հարված:
5. Կանացի կարի արհեստանոցները փակվում են, եթե այնտեղ տղամարդ է մտնում:
6. Նույն պատճառով կարող են փակվել նաև կանացի վարսավիրանոցները:
7. Գինեկոլոգ կարող են լինել միայն կանայք:
8. Շուկայում և խանութներում որպես վաճառող աշխատող կանանց արգելվում է աթոռին նստել:
9. Աղոթքի ժամերին խանութները փակվում են:
10. Տաքսու վարորդներն, ովքեր իրենց հաճախորդներին տանում են հեռավոր տարածություններ, առանց հաճախորդի խնդրանքի և ապա գումար են պահանջում նրանից՝ հետ տեղափոխելու համար, մեղավոր են համարվում «ժողովրդին կեղեքելու հարցում» (սա լոկալ արգելք է, որը գործում է ոչ համատարած, ասենք՝ Իրաքի ալ Ֆալուջա քաղաքում): Այս արգելքի խախտման համար սահմանված է ձեռքի անդամահատում կամ մահապատիժ:
11. Առանց տղամարդու ուղեկցության տնից դուրս եկած կանանց ԻՊ-ի զինյալները վերադարձնում են տուն, իսկ նրանց ամուսիններին պատժում մտրակի 80 հարվածներով:
Հ.Գ. Այս և բազմաթիվ այլ արգելքների մասին ԻՊ-ի զինյալներն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայտարարարում էին ամեն օր, իսկ ներկայում՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ:
Արմեն Պետրոսյան