Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
- Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։


Աշակերտներն ասացին.
- Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։
Հիսուսը պատասխանեց նրանց.


- Քանի՞ հաց ունեք։
Նրանք պատասխանեցին.
- Յոթ հաց և մի քիչ էլ մանր ձկներ։


Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին,
սրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։

 

(Մատթեոսի ավետարան 15:32-38)


Ռուբեն աբեղա Զարգարյան