Մենք՝ հավատի մեջ ուժեղ եղողներս, պետք է համբերությամբ տանենք թույլերի տկարությունները և միայն մեր մասին չմտածենք։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար։
Արդարև, Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց, այլ ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»։ Բայց ինչ որ սկզբից գրվեց Սուրբ գրքում, գրվեց մեր դաստիարակության համար, որպեսզի համբերությամբ և Սուրբ գրքերի՝ մեզ պարգևած քաջալերանքով հույս ունենանք։
Թող համբերություն և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ, որ Հիսուս Քրիստոսի օրինակով նույն բանը խորհեք միմյանց մասին, որպեսզի միասիրտ և միաբերան փառավորեք Աստծուն, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հորը։ Հետևաբար, ընդունեցե՛ք միմյանց, ինչպես որ Քրիստոսն էլ ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 15:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան