1887 թ. – ծնվել է Մարկ Շագալը, ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ (մահ. 1985 թ.):
1923 թ. – Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվեց Ստեփանակերտ:
1930 թ. – մահացել է Արթուր Կոնան Դոյլը, շոտլանդացի գրող, հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ:
1940 թ. – ծնվել է Ռինգո Սթարը, անգլիացի երաժիշտ, Beatles խմբի անդամներից:
1947 թ. – ծնվել է Կարլոս Սանտանան, մեքսիկացի երգիչ և երաժիշտ:
1956 թ. – մահացել է Գոթֆրիդ Բենը, գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ (ծն. 1886 թ.):
1990 թ. – առաջին անգամ եթեր հեռարձակվեց Ֆորտ Բոյար հեռուստախաղը:
2003 թ. – ստեղծվեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը:
Շարունակությունն՝ այստեղ: