Այսօր Իսրայելում մեկնարկում են երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային զորավարժությունները. Կապույտ դրոշ 2017 անվանումը կրող զորավարժություններին, որոնք անց են կացվում Նեգեվ անապատում, բացի իսրայելական կողմից, մասնակցում են թվով 7 երկրների' ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հնդկաստանի մարտական ինքնաթիռներն ու ցամաքային զորքերը. Զորավարժությունների անցկացմամբ Թել-Ավիվը ձգտում է իցույց դնել Իսրայելի հետ միջազգային հանրության համերաշխությունը. Հարցն իրապես ակտուալ է Մերձավոր Արևելքում առկա իրադրության համընդհանուր անկայունությամբ. հաճախախակիացել են Իսրայելի ուղղակի միջամտության դեպքերը սիրիական ճգնաժամում, տարածաշրջանում և մասնավորապես Լիբանանում էապես մեծացել է իրանական ազդեցությունը, այնքան էլ պարզ չեն Իրաքյան Քուրդիստանի շուրջ ծավալվող իրադարձությունները.
Զորավարժություններն ուշագրավ են նաև Հունաստանի մասնակցությամբ. Վերջին տարիների ընթացքում ձևավորվող Իսրայել-Հունաստան-Կիպրոս հակաթուրքական նոր առանցքը աստիճանաբար ընդլայնում է գործակցության ծավալները' ներառելով նաև ռազմական բաղադրիչը.