Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, ցամաքից բավականին հեռու, ալեկոծության մեջ էր, որովհետև քամին իրենց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, եկավ իր աշակերտների մոտ։ Երբ նրանք Հիսուսին տեսան ջրի վրա քայլելիս, սարսափեցին և ասացին.


- Ինչ-որ ուրվական է։
Եվ վախից սկսեցին գոռալ։
Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց.
- Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք։


Պետրոսը նրան ասաց.
- Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր, որ այս ջրերի վրա քայլելով քեզ մոտ գամ։
Հիսուսն ասաց.


- Արի՛։
Եվ Պետրոսը նավակից իջավ ու ջրերի վրա քայլելով՝ սկսեց գնալ Հիսուսի մոտ։
Բայց տեսնելով քամու սաստկությունը՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց. «Տե՛ր, ազատի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն երկարելով իր ձեռքը՝ բռնեց նրան ու ասաց.
- Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր։


Եվ երբ նավակ բարձրացան, քամին դադարեց։ Նավակի մեջ գտնվող աշակերտները երկրպագեցին Հիսուսին և ասացին.


- Իսկապես դու Աստծու Որդին ես։


(Մատթեոսի ավետարան 14:22-33)


Ռուբեն աբեղա Զարգարյան