Այս տարին բարենպաստ է բերքի առումով, սակայն սա չի նշանակում, որ ոլորտում ոչ մի խնդիր չկա: Առատ բերքը պահանջում է լայն սպառման շուկա, որը միայն ՀՀ-ն չի կարող ապահովել և անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ արտահանման համար:

 

ԵՏՄ անդամակցությունից հետո անդամ երկրների միջև արտահանման և ներմուծման ընթացակարգերը հնարավորինս պարզեցված են և մաքսակետերում ներկա դրությամբ հիմնական խոչընդոտները հանդիսանում են հենց գոյացող հերթերը, որոնք շատ բացասական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ:
Արտահանողների բեռը թեթևացնելու համար օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը' գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը ապահովելու նպատակով:

 

Իհարկե այս խնդիրը լիովին լուծելու համար նպատակահարմար կլիներ առանձին անցակետ ունենաը, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը'ամռան և աշնան ընթացքում սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչեւ երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 6.00-ից մինչեւ 18.00-ի փոխարեն, ևս թեթևացնում է արտահանողների հոգսը:

 

Արմեն Վարդանյան