Սահմանային անցակետում կուտակումների հետևանքով երբեմն արտահանողները ստիպված են լինում երկար սպասել հերթերում։ Այն լրացուցիչ ռիսկեր է առաջացնում հատկապես գյուղմթերքների արտահանման ժամանակ։

 

Նման իրավիճակում շատ կարևոր է անցակետի աշխատանքի երկարացումը, ինչը թույլ կտա եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի թուլացնել կուտակումները։
Մեկ ամիս առաջ Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև ձեռքերված պայմանավորվածության շնորհիվ վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալ անցակետի աշխատանքի ժամանակը երկարացվեց երեք ու կես ժամով։
Երկու երկների գործադիրի ղեկավարների օրերս տեղի ունեցած հանդիպման արդյունքում անցակետի աշխատանքային ժամանակը հաջողվեց երկարացել 6,5 ժամով։ Նախկին 12 ժամի փոխարեն այն այսուհետ բեռնափոխադրումները կսպասարկի 18,5 ժամ անընդմեջ՝ հնարավորություն ստեղծելով նվազեցնել անցակետում առաջացող կուտակումները։

 

Բացի Դարիալի անցակետից, կարևորվում է հայկական բեռների համար Վերին Լարսում կանաչ ուղի ստեղծելը։ Այս հարցի լուծումը փոխադրողներին վրաց-ռուսական սահմանային անցակետը հատել առանց հավելյալ դժվարությունների և ժամանակի կորստի։

 

Կարեն Մկոյան