Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Այս տեղեկատվությունը բնական է ստեղծում է լուրջ խոչնդոտներ մեր արտահանողների համար, ովքեր որպեսզի բերքը չփաչնա ստիպված են փնտրել Վերին Լարսի անցակետը շրջանցելու այլ ուղիներ, ինչն էլ իր հերթին ենթադրում է նախատեսվածից ավել ծախսեր, սակայն անցակետի ժամանակավորապես փակվելը ունի նաև դրական կողմ' շուկայում և վաճառքի այլ կետերում զգալիորեն իջել են պտուղ-բանջարեղենի գները և մեր բնակչությունը նախկինում անհասանելի և առասպելական գների փոխարեն' այս քանի օրը կարողանում է մատչելի գներով ձեռք բերել և ճաշակել Արարատյան դաշտավայրի անուշահամ բարիքները:

 

Սա այն դեպքերից է, որ ցանկալի կլիներ, որպեսզի և արտահանման բնականոն ընթացքը չխաթարվեր և ներքին շուկայի վաճառքի գները լինեին' մեր անապահով խավի համար հասանելի, բայց ցավոք պարակտիկան ցույց է տալիս, որ երկու երնեկ մի տեղ չի լինում, այնպես որ սիրելի համաքաղաքացիներ աշխատեք օգտվել Վերին Լարսի կազմակերպած գեղեցիկ ակցիայից, այլապես մի քանի օրից ուշ կլինի, որովհետև Սպայկան և մյուս խոշոր ընկերություները ձեզ կզրկեն ձեզ ընձեռված այս հիանալի հնարավորությունից:

 

Էդիկ Մնոյան