Ես վերջապես գիտակցեցի այն սխալը, որ քիչ էր մնում ինձ կործաներ: Ես չափից ավելին էի պահանջել կյանքից, կարծել էի, թե նա անպայման ինձ կնվիրի անխռով երջանկություն ու հանգիստ:

 

Սակայն կյանքն ինքնին ոչ վատն է ու ոչ էլ լավը: Երջանկությունն այն պտուղն է, որ մարդը զգուշորեն աճեցնում է սեփական հոգում: Դա հնարավոր չէ ստանալ երկրորդ ձեռքից: Ուրեմն էլ ինչու՞ խռովել, ինչպես երեխան, որին շրջանցել են նվերներ բաժանելիս:

ՇԱՆ ՍԱ


Հովիկ Չարխչյան