Գեորգի Կուտոյանի սպանության առթիվ այսօրվա ֆեյսբուքյան վակխանալիան Նիկոլ Փաշինյանի իշխանության կարեւորագույն ձեռքբերումն ու ցուցանիշն է։ Իշխանական քարոզիչներին առանձնապես չի հուզում, որ երիտասարդ է զոհվել, չի հուզում, որ սա մեկ տարվա մեջ նախկին բարձր ուժայինի երրորդ սպանությունն է, որ սա ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է։ Նրանց հուզում է միայն, թե ինչպես կարելի է այս իրադարձությունը օգտագործել նախկիններին վատաբանելու, եւ, իրենց տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու գործում։ Իսկ սոցցանսերից ատելության ժահր էր թափվում՝ սա է «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքը։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ամեն անհեթեթ առիթն օգտագործում է ֆեյսբուքյան լայֆի համար, լռում է։ Սա էլ հո ԱՄՆ-Իրան հակամարտությո՞ւնը չի, որ մի ցավակցություն հայտնելուն լուրջ քաղաքական նշանակություն տրվի։

Մարդը վերացել է քաղաքականությունից, մարդը պարզապես դարձել է գործիք՝ կերակրատաշտի մոտ սեփական տեղը ամրապնդելու համար։

Վերլուծաբան Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից: