Երեկ հայտնի դարձավ, որ Պերմյակովի դատավարությունը կիրականացնի Հայաստանի համապատասխան ատյանը: Ինչ խոսք, այս լուրն ուրախալի էր: Այսօր էլ «Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրների համաձայն, Ռուսաստանում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու են Հայաստանին:
Հիշեցնեմ որ Հրաչյա Հարությունյանը 2013թ. հուլիսին իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Պոդոլսկում բախվել էր մարդատար ավտոբուսի, որի հետևանքով զոհվել էր 18 հոգի, վիրավորվել 30-ը: Հայ վարորդը ռուսական դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:
Ռուսական սայլը կարծես թե շարժվում է տեղից: Ռուսական իշխանությունները հավանաբար անհանգստանում են իրենց հեղինակության համար և գիտակցում են, որ անհրաժեշտ է իրավիճակ փոխել:
Կարեն Մկոյան