Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ աշխարհն իրականում շատ դժվար է տեղից շարժվում. մի ամբողջ դար պահանջվեց, որպեսզի աշխարհի երկու տասնյակ պետություններ ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, և Եղեռնից հարյուր տարի անց էլ դեռ աշխարհը չի կարողանում զսպել, կանխարգելել այլ ցեղասպանությունների իրականացումը: Աշխարհը, մի գուցե, շատ արագ է պտտվում, բայց շատ դժվար է տեղից շարժվում, սա շատ հին, կոնսերվատիվ ու հնացած աշխարհ է:

 


Երբ այս էյֆորիան անցնի, մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք ոչ թե արագորեն կայացվող հայանպաստ որոշումներ տեսնելուն, այլ երկարատև ու դժվար աշխատանքի, որը տասնամյակներ հետո բերելու է հայանպաստ նոր որոշումների:
Եվ ուրեմն՝ «Հիշու՛մ եմ և պահանջու՛մ»-ի կողքը վաղն իսկ ավելացնենք «Հիշու՛մ եմ և աշխատու՛մ», «Հիշու՛մ եմ և զարգանու՛մ»:

 

 

Մովսես Դեմիրճյան