ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սայլը տեղից շարժվել է։ Հուլիսի 16-ին տեղի ունեցած համատիրությունների ռեստարտի վերաբերյալ մեր ասուլիսից հետո օգոստոսի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի օրենսդրական բարեփոխումներով։
Այս մասին ինձ հայտնում են Արդարադատության նախարարությունից՝ ի պատասխան իմ նամակին։
Մյուս շաբաթ կմեկնարկենք քննարկումները ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո կնախաձեռնենք հանդիպումներ համատիրության ղեկավարների և շահագրգիռ անձանց հետ»,- գրել է նա: