Հայաստանյան ԶԼՄ-ը դեռ չէին սկսել վերլուծել այն ինչ տեղի ունեցավ Երևանում հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ ազերիական haqqin.az կայքը մանրամասն ներկայացրել էր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները...Ինչպես նաև ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ էր ներկայացրել...Այս ամենի հեղինակը հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր...Այո,այն նույն Խզմալյանը,ով այս տարվա մայիսի 13-ին կրկին հարցազրույց էր տվել ՆՈՒՅՆ ազերիական կայքին,որը հայտնի իր ՄՈԼԻ հակահայկական հրապարակումներով...Այդ հարցազրույցից հետո ես անդրադարձել եմ հանրաճանաչ հայրենակցիս այս արարքին և կրկին ստիպված կրկնելու եմ' ես շատ դեպքերում համաձայն եմ Տ.Խզմալյանի գաղափարներին,սակայն ՉԵՄ ընդունում այն,որ Տ.Խզմալյանը հարցազրույց է տալիս ազերիական կայքին...haqqin.az-ը այն կայքն է,որը ՀԱՅԵՐԻՆ բնութագրում է որպես ԴԱՎԱՃԱՆ,ԲԱՐԲԱՐՈՍ,ՏԱԿԱՆՔ,ՍՏՈՐ,ԼԿՏԻ,ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ,ԽԱԲԵԲԱ,ՎԱԽԿՈՏ,ՕԿՈՒՊԱՆՏ և ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող ազգ...

 

Այս նույն կայքը հայերին համարում է ԹՇՆԱՄԻ ազգ ազերիների համար...Ու այսքանից հետո Տ.Խզմալյանը հարցազրույցներ է տալիս Ի.Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռ.Մեհտիևի անձնական օգտագործման կայքին,կարծես թե իր գաղափարներով է կիսվում ոչ թե մեզ թշնամի համարող,այլ ֆրանսիական,բրիտանական կամ որևէ այլ երկրի ԶԼՄ-ի ներկայացուցչի հետ...Ինձ մի հարց է հետաքրքրում.ինչու՞ է haqqin.az-ին հարզարույց տալիս ՄԻԱՅՆ Տ.Խզմալյանը և ոչ թե այլ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ գործիչ...Հայաստանյան "ինտելիգենցիայից" ազեր-կոյունլուները շատ են սիրում հարցազրույցներ վերցնել և հղումներ անել միայն Տ.Խզմալյանի, ՈՉԽԱՐԱՍԵՐՆԵՐ Գ.Վանյանի և Վ.Ավետյանի հետ...Վերջին երկուսը ՀԱՏՈՒԿ նպատակներով են այդ ԱՆՈՒՄ...Այնպիսի տպավորություն է,որ Տ.Խզմալյանը haqqin.az-ի սեփական թղթակիցն է Հայաստանում...Ես մինչև հիմա չեմ տեսել,որ ազերի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ գործիչները,որոնք սարսափելի հալածանքների են ենթարկվում Ի.Ալիևի ֆաշիստական վարչակազմի կողմից,հարցազրույցներ տան հայկական որևէ ԶԼՄ-ի և "խայտառակեն" իրենց երկիրը...

 


Հ.Գ.Եկեք ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ արդարության համար պայքարենք ինքներս...Հարիր չէ թշնամական կայքերի միջոցով պայքարել ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ գոյություն ունեցող ԱՐԱՏՆԵՐԻ դեմ...Մենք ի վիճակի ենք ինքներս լուծել մեր հարցերը...Չեմ ուզում հավատալ,որ այս ամենը Տ.Խզմալյանը անում է ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ՝ԱՄՆ-ում կամ "Եվրոպաներում" քաղաքական ապաստան ստանալու համար...

 

 

Գագիկ Համբարյան